Տարեկան առնվազն երկու համաշխարհային աստղ համերգով հանդես կգա Հայաստանում
«Հայաստանն ամբողջությամբ հետ է բերում այդ գումարը». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը որոշել է, որ ամեն տարի առնվազ երկու համաշխարհային աստղ ելույթներով հանդես կգա մեր երկրում: Իսկ այս մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
Անդրադառնալով այն քննդատություններին, որ դա բյուջեի համար լրացուցիչ ծախս է,վարչապետն ասել է.«Ուզում եմ ասել հետևյալը, որ մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ երբ մենք այդ գումարը ներդնում ենք այս նպատակի համար, այդ գումարի ծախսման արդյունքում այնքան զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան և այնքան գումար են ծախսում, որ Հայաստանն ամբողջությամբ հետ է բերում այդ գումարը։ Մի մասն ուղիղ վերադառնում է պետբյուջե, մի մասն էլ գնում է փոքր և միջին բիզնեսին կամ բիզնեսներին ընդհանրապես, տաքսիներին և այլն։ Այս գումարը իրականում մենք ծախսում ենք Հայաստանի քաղաքացիների համար։ Էլ չեմ ասում, որ Հայաստանի իմիջն է բարելավվում դրանով, ինչը իր հերթին այդ համերգներից դուրս մեծացնում է զբոսաշրջիկների հոսքերը»:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: