Տեղի է ունեցել մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։
Քաղաքացիների կողմից շարունակվում են Համայնքային ոստիկանության տարբեր բաժիններ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները, ինչը հետևողականորեն իրականացվող բացատրական աշխատանքի, ինչպես նաև քաղաքացիների իրավագիտակցության արդյունք է։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Գավառ քաղաքի կամրջի մերձակայքում։ Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ատրճանակ, 2 նռնակ և տարբեր տրամաչափի 193 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Եղեգնաձոր քաղաքում՝ աղբյուրի հարակից տարածքում գտնվող կիսակառույց տնակի մոտ։ Նշված տարածքում հայտնաբերվել են «ՌԿՊ» տեսակի գնդացիր, «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան, «Ֆ-1» տեսակի 2 նռնակ՝ պայթուցիչներով, և 30 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահունակ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել նաև Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Սարալանջի փողոցի հասցեներից մեկի հարակից տարածքում։ Նշված վայրում հայտնաբերվել են որսորդական 3 հրացան, ինքնաձիգ, ատրճանակ, նռնականետ, արկ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: