Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, իրապես արդեն գործողություններ է պահանջում
«Դա մարդկանց ազատության սահմանափակում չէ»։

Լսել եմ տարատեսակ մեկնաբանություններ, որ մարդատար մեքենաների հետ կապված պոտենցիալ սահմանափակումները մարդկանց ազատության սահմանափակում են․ դա, նուրբ ասած, իրականությանը չի համապատասխանում։Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, իրապես արդեն գործողություններ է պահանջում։ Բայց այդ գործողությունները պետք է լինեն տրամաբանական։
«Եթե մենք նոր կանոնակարգեր ու կառուցակարգեր չստեղծենք քաղաքում, գնալով ահագնացող մարդատար ավտոմեքենաների քանակը, որոնք առանց որևէ սահմանափակման մտնում են քաղաք ու փոքր կենտրոն, ուղղակիորեն բերելու են իրավիճակի, երբ որևէ մեկն իր մեքենայով բակից դուրս գալուց հետո ուղղակի չի կարողանալու շարժվել»,-ասել է նա։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: