Տները՝ բողոքների պատճառ․ Ալիևի «Մեծ վերադարձը» հերթական անգամ հայտնվում է քննադատության կենտրոնում
Ըստ ադրբեջանական որոշ ընդդիմադիր լրատվամիջոցների՝ Ղարաբաղում տների կառուցման պետական ծրագրում ներգրավված է Իլհամ Ալիևի նախկին փեսա, միլիարդատեր Էմին Ագալարովի հետ փոխկապակցված ընկերություն։ Լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են այս թեմային և նշում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։

Ադրբեջանական սոցիալական ցանցերի սեգմենտում հերթական տեսանյութն է հայտնվել, որտեղ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում բնակվող մի բնակիչ դժգոհություն է հայտնում իրեն հատկացված տան անմխիթար վիճակի վերաբերյալ։ Նախկինում ևս բազմաթիվ բողոքներ են ստացվել տարածաշրջանում տրամադրված այլ բնակարանների մասով։
Այդ տարածաշրջանից նման բողոքներ պարբերաբար հայտնվում են հանրային տիրույթում։ Այս ֆոնին, ըստ դիտարկումների, «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացման շուրջ հնչող հայտարարությունները լիարժեք արդյունք դեռևս չեն տալիս, քանի որ բնակարանային և կենցաղային պայմանների վերաբերյալ դժգոհությունները շարունակում են մնալ, ինչը որոշակի հարցեր է առաջացնում ծրագրի արդյունավետության շուրջ և «տեղահանված» ադրբեջանցիները չեն ցանկանում վերադառնալ Ղարաբաղ մշտական բնակության։
Ըստ ադրբեջանական որոշ ընդդիմադիր լրատվամիջոցների՝ Ղարաբաղում տների կառուցման պետական ծրագրում ներգրավված է Իլհամ Ալիևի նախկին փեսա, միլիարդատեր Էմին Ագալարովի հետ փոխկապակցված ընկերություն։ Լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են այս թեմային և նշում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։