Տոնակատարություններ Լիբանանում՝ Իսրայելի հետ 10-օրյա հրադադարի մեկնարկի կապակցությամբ
Լիբանանում հրադադարի մեկնարկը նշվել է զանգվածային ուրախությամբ, սակայն իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Բնակիչները սկսել են վերադառնալ իրենց բնակավայրեր, մինչդեռ իշխանությունները հաղորդում են հնարավոր խախտումների մասին և զգուշացնում՝ սպասել իրավիճակի կայունացմանը։

Լիբանանում տեղի են ունեցել ուրախության տեսարաններ․ Բեյրութում կեսգիշերից անմիջապես հետո բնակիչները տոնական կրակոցներ են արձակել օդ՝ նշելով հրադադարի ուժի մեջ մտնելը, այս մասին հայտնում է "Ալ Ջազիրա"–ն։
Տեղահանված ընտանիքները սկսել են վերադառնալ դեպի հարավային Լիբանան և Բեյրութի հարավային արվարձաններ՝ չնայած պաշտոնյաների նախազգուշացումներին՝ չշտապել վերադառնալ իրենց տները, մինչև պարզ չդառնա՝ արդյոք հրադադարը կպահպանվի։
Լիբանանի բանակը հայտարարել է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Իսրայելը խախտումներ է կատարել՝ ներառյալ հարավային մի քանի գյուղերի պարբերական հրետակոծությունը։ Իսրայելի զինված ուժերը դեռևս չեն մեկնաբանել այս պնդումները։
«Հեզբոլլահ»-ը հրապարակել է ծավալուն հայտարարություն՝ ներկայացնելով Իսրայելի դեմ իր ռազմական գործողությունները ողջ հինգշաբթի օրվա ընթացքում։
Խմբավորումը նշել է, որ իր վերջին հարվածը իրականացրել է տեղական ժամանակով 23:50-ին (20:50 GMT), հրադադարից ընդամենը 10 րոպե առաջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ուշ սոցիալական ցանցերում հորդորել է «Հեզբոլլահ»-ին պահպանել հրադադարը։
"Հուսով եմ՝ «Հեզբոլլահ»-ը այս կարևոր ժամանակահատվածում կվարվի բարեկամաբար և ճիշտ կերպով։ Դա նրանց համար կլինի հիանալի պահ, եթե նրանք դա անեն ։ Այլևս սպանություններ չպետք է լինեն։ Վերջապես պետք է լինի խաղաղություն։",– գրել է Թրամփը Truth Social–ի իր հարթակում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։