Ցորենի ներմուծման կամ գազի հետ կապված ռուսական կողմի հետ դժվարություններ չենք ունենա. Էկոնոմիկայի նախարար
Պապոյանը շեշտել է՝ կառավարությունը դիվերսիֆիկացիա պետք է անի ցորենի ու մյուս ապրանքների դեպքում, որպեսզի որևէ մեկից Հայաստանը կախում չունենա ու կարողանա ազատ մանևրել։

Ռուսական կողմի հետ դժվարություններ չեն լինի՝ օրինակ, ցորենի ներմուծման կամ գազի հետ կապված, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարը պնդել է՝ հնարավոր բացասական սցենարի դեպքում բոլոր մեխանիզմները մշակված են:
«Ընդհանուր առմամբ, քաղաքական այն փոփոխությունները, որոնք մենք արել ենք վերջին տարիներին, այդ թվում` սահմանի բացումը, ունեցել են դրական ազդեցություններ։ Օրինակ` աշխարհում բենզինի գները 2–3 անգամ բարձրացել են, մինչդեռ Հայաստանում ավելացել է ընդամենը մի քանի տոկոս»,- նշել է նա:
Պապոյանը շեշտել է՝ կառավարությունը դիվերսիֆիկացիա պետք է անի ցորենի ու մյուս ապրանքների դեպքում, որպեսզի որևէ մեկից Հայաստանը կախում չունենա ու կարողանա ազատ մանևրել։
«Մեր և ՌԴ-ի հարաբերություններն իրականում շատ լավ են, գործընկերային են: Առանձին հարցերի շուրջ մամուլում կան որոշակի լարվածություններ, այսպես ձևակերպեմ, ավելի հեռու են այն իրականից, որը կա: Կարծում եմ՝ այնուամենայնիվ, այդ լարվածությունների վերջին օրը կլինի հունիսի 7-ը: Հունիսի 8-ին՝ ժողովրդի հաղթանակից հետո, ամեն ինչ լինելու է իդեալական, և ռուսական կողմն էլ է նշել, որ շատ լավ աշխատելու է մեր հետ: Դրա մասին ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, այնպես որ՝ ամեն ինչ լավ է լինելու»,-ասել է նախարարը:
Կարդացեք նաև
Էկոնոմիկա27 օգոստոսի 2026
Նախատեսվում է հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը դեպի ԱՄԷ
Սկզբնական փուլում արտահանման ծավալները կլինեն շաբաթական մինչև 40 տոննա ։
Էկոնոմիկա26 օգոստոսի 2026
Քննարկվել են ՀՀ-Նիդեռլանդներ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու հեռանկարները
Էկոնոմիկա25 օգոստոսի 2026
Հուլիսին Հայաստանում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։