Հասարակություն
19 մայիսի 2026 • 08:54
Ծեծկռտուք Արարատի մարզում. գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 14–ամյա տղա
Ըստ կայքի` վիճաբանության ընթացքում Գենրիխ Ս․-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Ա․ Հ․-ի դեմքին, գցել գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո փոխադարձ հարվածներ են հասցվել։

ՀՀ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի գերեզմանատան մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո 14–ամյա անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 14–ին` ժամը 15։00-ի սահմաններում։ Իրավահները պարզել են՝ Այգեզարդ գյուղի գերեզմանատան մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Գենրիխ Ս․-ի, 14-ամյա Ա․ Հ․-ի, 14-ամյա Ա․ Հ․-ի և վերջիններիս ընկերների միջև։
Ըստ կայքի` վիճաբանության ընթացքում Գենրիխ Ս․-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Ա․ Հ․-ի դեմքին, գցել գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո փոխադարձ հարվածներ են հասցվել։
Արդյունքում, ըստ shamshyan.com–ի, 14–ամյա Ա․ Հ․–ն «Գանգուղեղային վնասվածք (ԳՈՒՎ) հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ։
Ոստիկանները միջոցառումներ են ձեռնարկում վիճաբանությանը մասնակցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: