Երկուշաբթի, հուլիսի 27
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
27 հուլիսի 2026 • 10:44

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Առաջին օրերին նիկոտինի նկատմամբ պահանջը կարող է ուժեղ լինել, սակայն մասնագետները հիշեցնում են․ ծխելու սուր ցանկությունը տևում է ընդամենը 5–10 րոպե և չծխելու դեպքում անցնում է։

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է տեղեկատվություն ծխախոտից հրաժարվելու առողջական առավելությունների և առաջին օրերին կախվածությունը հաղթահարելու գործնական խորհուրդների վերաբերյալ։

«Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է։ Անկախ նրանից, թե որքան երկար ժամանակ եք ծխել, դադարեցնելուց հետո օրգանիզմն անմիջապես սկսում է վերականգնվել, իսկ բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկը ժամանակի ընթացքում էապես նվազում է»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:

  • Շնչառություն և զգայարաններ․ Բարելավվում են համի և հոտառության զգացողությունները, հեշտանում է շնչառությունը, իսկ հազը ժամանակի ընթացքում նվազում է։

  • Հիվանդությունների ռիսկի նվազում․ Կտրուկ ցածրանում է սրտանոթային հիվանդությունների, կաթվածի, թոքերի քրոնիկ հիվանդությունների, բերանի խոռոչի խնդիրների և քաղցկեղի տարբեր ձևերի զարգացման վտանգը։

  • Վերարտադրողական առողջություն․ Բարելավվում է վերարտադրողական ֆունկցիան, իսկ հղիության ընթացքում նվազում են մոր և պտղի առողջական ռիսկերը։

  • Շրջապատի պաշտպանություն և խնայողություն․ Մտերիմները պաշտպանվում են պասիվ ծխելու վնասակար ազդեցությունից, ինչպես նաև զգալիորեն խնայվում են ֆինանսական միջոցները։

Առաջին օրերին նիկոտինի նկատմամբ պահանջը կարող է ուժեղ լինել, սակայն մասնագետները հիշեցնում են․ ծխելու սուր ցանկությունը տևում է ընդամենը 5–10 րոպե և չծխելու դեպքում անցնում է։

Այդ ընթացքը հեշտացնելու համար նախարարությունը առաջարկում է հետևյալ քայլերը․

  1. Փոխեք միջավայրը․ Ավելի շատ ժամանակ անցկացրեք այնտեղ, որտեղ ծխելն արգելված է (մարզասրահ, գրադարան, թանգարան, առևտրի կենտրոն):

  2. Եղեք ֆիզիկապես ակտիվ․ Զբաղվեք քայլքով, վազքով, հեծանվասպորտով, լողով կամ յոգայով:

  3. Զբաղեցրեք ձեռքերն ու ուշադրությունը․ Գրեք, նկարեք, գործեք, լուծեք խաչբառեր, լսեք երաժշտություն կամ օգտագործեք հանգստացնող (անտիստրես) գնդակներ:

  4. Վերանայեք ըմպելիքները․ Խմեք բավարար քանակությամբ ջուր և չքաղցրացված ըմպելիքներ: Սահմանափակեք ալկոհոլը, իսկ եթե սուրճը ծխելու ցանկություն է առաջացնում, ժամանակավորապես փոխարինեք այն այլ ըմպելիքով:

  5. Օգտագործեք այլընտրանքներ․ Ծխելու ցանկության պահին ծամեք առանց շաքարի մաստակ կամ կտրատած բանջարեղեն:

Կարևոր է․ Ծխելը դադարեցնելու հարցում դժվարություններ ունենալու դեպքում կարող եք դիմել մասնագետների օգնությանը:

Գործում է Ծխելը դադարեցնելու թեժ գիծ՝ 060 44 00 01 (անվճար և անանուն խորհրդատվություն):

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև