Էկոնոմիկա
1 հուլիսի 2026 • 08:13
Ծնեբեկի արտադրությամբ զբաղվող ընկերությունը ծնեբեկի առաջին խմբաքանակն է արտահանել Սինգապուր
Հայկաակն ընկերությունը տարիներ է ներդրել Հայաստանի հարավում օրգանիկ ծնեբեկի արտադրությունը հիմնելու ու զարգացնելու համար։

Ծնեբեկի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունը ծնեբեկի առաջին խմբաքանակն է արտահանել Սինգապուր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Եվրամիության դեսպանատունը։
Ընկերությունը տարիներ է ներդրել Հայաստանի հարավում օրգանիկ ծնեբեկի արտադրությունը հիմնելու ու զարգացնելու համար՝ 2015 թվականից աջակցություն ստանալով ԵՄ–ից՝ նոր սարքավորումներից մինչև արտահանման հմտություններ։
Այս տարի, ԵՄ ֆինանսավորմամբ գործող «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության ներքո իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագրի շրջանակում, կազմակերպությունը հնարավորություն ստացավ իր արտադրանքը ներկայացնելու Սինգապուրում կայացած սննդի և խմիչքների միջազգային ցուցահանդեսում։
Այնտեղ ձեռք բերված կապերի շնորհիվ «Davtyan Farm»-ի օրգանական ծնեբեկի առաջին խմբաքանակն արդեն արտահանվել է, բացի այդ կազմակերպությունը նաև սկսել է հայկական ծիրանի փորձնական արտահանում։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը