Վագրը դուրս է եկել կառավարումից ու հայտնվել մարդկանցով լի դահլիճում
Կրկեսի տնօրինության փոխանցմամբ՝ կենդանուն հաջողվել է արագ վերադարձնել՝ նրան օձիքից քաշելով։ Տուժածներ չկան, սակայն միջադեպը խուճապ է առաջացրել հանդիսատեսի շրջանում։

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում գործող Շապիտո կրկեսում արտառոց դեպք է տեղի ունեցել, վագրը դուրս եկել է վարժեցնողի կառավարումից ու մտել դահլիճ: Արտակարգ միջադեպից համացանցում տեսանյութեր են ակտիվորեն տարածվում, որում երևում է ողջ եղելությունը։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 19-ին՝ Նագիբինի պողոտայում գտնվող կրկեսում։ Նախնական տվյալներով՝ վագրերից մեկը, վախենալով ընկած պաշտպանիչ ցանցից, ցատկել է արգելապատնեշի վրայով և հայտնվել հանդիսատեսի հատվածում։ Այցելուները օպերատիվ կերպով տարհանվել են։
Կրկեսի տնօրինության փոխանցմամբ՝ կենդանուն հաջողվել է արագ վերադարձնել՝ նրան օձիքից քաշելով։ Տուժածներ չկան, սակայն միջադեպը խուճապ է առաջացրել հանդիսատեսի շրջանում։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: