Երեքշաբթի, հուլիսի 21
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
21 հուլիսի 2026 • 11:51

Վանաձորի նախկին համայնքապետը կկանգնի դատարանի առջև. Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է նախաքննությունը

Արդյունքում համայնքը զրկվել է 24.890.000 դրամ շուկայական արժեքով գույքը տնօրինելու հնարավորությունից:

Վանաձորի նախկին համայնքապետը կկանգնի դատարանի առջև. Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է նախաքննությունը

 ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել պաշտոնեական կեղծիք:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականին պաշտոնյան նպատակադրվել է Վանաձոր համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 3.12 հա մակերեսով հողամասից առանձնացնել դրա մի մասը և օրենսդրության խախտմամբ օտարել քաղաքի բնակչին:

Հանցավոր մտադրությունն իրագործելու համար նա փոխել է առանձնացված հողամասերի գործառնական նշանակությունը և տրամադրել հասցեներ՝ ստեղծելով արհեստական հիմքեր դրանք առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համար։ Այնուհետև, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելով, Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող հողամասերն առանց ավագանու որոշման, ուղղակի վաճառքով օտարել է նշված բնակչին:

Արդյունքում համայնքը զրկվել է 24.890.000 դրամ շուկայական արժեքով գույքը տնօրինելու հնարավորությունից:

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել: Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև