«Վանանդ Կաթ»–ի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Վանանդ Կաթ» ընկերության արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանանդ Կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք․ Արմավիր), այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամլո ծառայությունը։
Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները:
Մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու, արտադրական մակերևույթներին կոնդենսատի և բորբոսի առաջացման կանխարգելումը, ինչպես նաև սննդամթերքի պահպանման պայմանները,
- սննդամթերքի պատրաստման հատվածներում՝ տարաների լվացման տեղամասի հատակների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկների թափվելու հնարավորությունը և չի նպաստել խոնավության խտացման նվազեցմանը,
- արտադրամասից դեպի պանրի աղաջրային տարողություններով տեղամաս տանող դուռը պատրաստված չի եղել չներծծող նյութերից,
- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը