Վանդալիզմ Թուրքիայում. անհայտ անձը վնասել է Ստամբուլում գտնվող հայկական եկեղեցու տարածքում գտնվող գերեզմանները
Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտել է սրբազան արժեքների և հավիտենական հանգստավայրերի դեմ գործած հարձակումը։

Անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել է Ստամբուլում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և վնաս է հասցրել վեց դամբարանի և աղբյուրի։
Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնում են, որ դեպքը խորապես վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես նրանց, ում սիրելիների դամբարաններն այդ գերեզմանատանն են։ Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին, որոնք ձեռնարկել են օրինական հետապնդման աշխատանքներ՝ հանցագործի ինքնությունը պարզելու և նրան արդարադատության ձեռքը հանձնելու համար։
Պատրիարքարանը դատապարտել է սրբազան արժեքների և հավիտենական հանգստավայրերի դեմ գործած հարձակումը։ Նաև շնորհակալություն է հայտնել պատկան մարմիններին, որոնք դեպքը պարզելու նպատակով շարունակում են իրենց աշխատանքները։
«Հույս ունենք, որ հանցագործը կհանձնվի արդարադատությանը»,-ասվում է պատրիարքարանի տարածած հաղորդագրության տեքստում և շեշտվում, որ պատրիարքարանը հետևում է դեպքերի զարգացմանը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։