Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցությանն ու տարբեր ուղղություններով հետագա քայլերին վերաբերող հարցերի շուրջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։ Տեղեկատվությունը տրամադրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և կարևորել Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացմանը էապես նպաստում են նաև նման փոխայցելությունները և բարձրաստիճան ակտիվ շփումները։ Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳ նախարարությունների համատեղ ծրագրերը, մասնավորապես, հանցավորության, ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում, ինչպես նաև ներքին անվտանգության մակարդակի էլ ավելի բարձրացման գործում։
Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել Հայաստանի գործընկերների հետ, այդ թվում՝ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ դրանք նոր ազդակ կհաղորդեն երկկողմ կապերի ամրապնդմանը՝ ի նպաստ առկա մարտահրավերներին առավել արդյունավետ դիմագրավելուն։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցությանն ու տարբեր ուղղություններով հետագա քայլերին վերաբերող հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։