Վարորդական իրավունքից զրկված անձանց՝ վարորդականը վերականգնելու կարգը կփոխվի. նախագիծ
Զրկման ժամանակահատվածն անցնելուց հետո, որը, որպես կանոն, տևում է 1 տարի, իսկ բացառիկ դեպքերում՝ 2 տարի, անձը նախ պետք է վճարի 50,000 դրամի չափով պետական տուրք։

Ազգային ժողովի հունիսի 16-ի նիստին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է օրենքի նոր նախագիծ, որով արմատապես փոխվում է վարորդական իրավունքից զրկված անձանց իրավունքների վերականգնման մոդելը։
Եթե ներկայումս իրավունքը վերականգնվում է բացառապես տեսական և գործնական քննություններ հանձնելու միջոցով, ապա նոր նախագծով առաջարկվում է ներդնել փորձաշրջանի և սահմանափակ բալերի համակարգ։
Զրկման ժամանակահատվածն անցնելուց հետո, որը, որպես կանոն, տևում է 1 տարի, իսկ բացառիկ դեպքերում՝ 2 տարի, անձը նախ պետք է վճարի 50,000 դրամի չափով պետական տուրք։
Դրանից հետո վարորդի համար սահմանվելու է 1 տարի տևողությամբ փորձաշրջան, որի ընթացքում նրան տրամադրվելու է ընդամենը 6 բալային միավոր։ ՆԳ նախարարի խոսքով՝ սահմանափակ բալեր են տրվում, որպեսզի անձը ցույց տա, որ իր վարքագիծը փոփոխվել է և ինքը կարող է վերադառնալ երթևեկության բնականոն շրջանակ։
Եթե փորձաշրջանի ընթացքում ամեն ինչ հարթ է անցնում, հաջորդ տարվա ընթացքում վարորդի համար վերականգնվելու է ամբողջական՝ 9 բալի հնարավորությունը։
Այն դեպքում, երբ փորձաշրջանի ընթացքում անձը կրկին զրկվում է վարորդական իրավունքից կամ սպառում է իրեն տրված 6 բալերը, դա կրկին համարվում է զրկում։ Այս պարագայում վարորդը զրկվում է մեքենա վարելու իրավունքից, իսկ հետագա վերականգնումը կարող է տեղի ունենալ միայն տեսական և գործնական քննությունների պարտադիր վերահանձնման ճանապարհով։
Նախագծում ներառված է հատուկ անցումային դրույթ, որը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձանց։ Մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելու պահը զրկված բոլոր քաղաքացիները նույնպես կկարողանան դիմել և վերականգնել իրենց վարորդական իրավունքը նոր սահմանված կարգով։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: