Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր. ՆԳՆ
Համապատասխան պետական տուրքը սահմանված է 50,000 դրամի չափով

Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան: Այս մասին ՆԳՆ-ում վարորդական վկայականի վերականգնման ու տրամադրման կարգի փոփոխության մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը:
«Մենք առաջարկում ենք փոփոխություն, որ վարելու հիմքը վերանալուց և զրկման ժամկետը ավարտվելուց հետո 1 տարվա ընթացքում անձը կարող է դիմել, վճարել համապատասխան պետական տուրք, որը սահմանված է 50,000 դրամի չափով և առանց որակավորման քննությունների նրա վարելու իրավունքը կվերականգնվի, վերականգնման օրվանից սկսված կսահմանվի 1 տարվա փորձաշրջան, անձին 13 միավորի փոխարեն կտրամադրվի 6 միավոր: Վարելու իրավունքի դադարումը ըստ մեր օրենսդրության ունի մի շարք հիմքեր, օրինակ, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անձը ճանաչվել է անգործունակ, կամ առկա է անձի հոգեկան, թմրանյութերի օգտագործմամբ պայմանավորված հիվանդության, կամ առողջական վիճակի մասով օրենսդրությամբ սահմանված պայմաններին չբավարարելու կամ չհամապատասխանելու մասին տեղեկատվություն, կամ էլ անձը մահացել է»,–ասել է նա։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: