Վարորդները չեն կարող պահանջել վերադարձնել կայանման վճարները
Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է.
Շրջանառվող տեղեկությունը, թե վարորդները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան՝ 2025 թվականին վճարովի կայանատեղիի համար գանձված գումարները վերադարձնելու պահանջով, իրավական հիմնավորում չունի:
Վարչական դատարանի վարչական գործով 2025 թվականի մայիսի 23-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը բավարարվել է մասնակի, իսկ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը մերժվել է: Սա նշանակում է, որ հանրությանը և լրագրողական համայնքին հետաքրքրող փոխհատուցման հարց առհասարակ չի կարող քննարկվել, քանի որ այդ մասով, կրկնենք, դատարանը մերժել է «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը:
Ավելին՝ Վարչական դատարանի որոշումը վերաբերում է բացառապես Ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի 265-Ն որոշմանը, այսինքն՝ 2025–ի համար սահմանված կայանման վճարներին և դատական ակտի բովանդակային վերլուծությունը վկայում է, որ Ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում տեղական վճարների 2026 թվականի դրույքաչափերի մասին» որոշմամբ սահմանված ավտոկայանման վճարների դրույքաչափերը վերանայելու հիմքեր չկան:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: