Բիզնես
14 օգոստոսի 2026 • 07:53
Տուգանվել են կաթնամթերք արտադրողներ
Մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն իրականացված լայնածավալ ուսումնասիրության շրջանակում վարույթ է հարուցել 11 կաթնամթերք արտադրողների նկատմամբ՝ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։
Նրանցից հինգը՝ «Մոտկոր Ֆուդ», «Էջմիածին Կաթ», «Հին Ապարան+», «Ար-Տար» և «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ներն ընդունել են արձանագրված խախտումները։ Վերջիններիս նկատմամբ կիրառվել է արագացված վարույթ, որի արդյունքում նշանակվել է ընդհանուր շուրջ 16.5 մլն դրամի տուգանք։
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունների մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը կազմել է համապատասխանաբար 5.4%, 15% և 25.5%, 18%, 1%, 0.9% այն դեպքում, երբ Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ այն պետք է կազմի առնվազն 50%։
Դրանք են՝
«Մոտկոր» անվանումով, ✓ «Ամասիա» ապրանքային նշանով՝ «Չանախ» անվանումով, ✓ «Tasty Cheese» ապրանքային նշանով,
«ԱԹ-ԱՌԱՏ» անվանումով կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ՝ արտադրված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով,
«EJMIATSIN Kat» ապրանքային նշանով, «Ընտանեկան» անվանումով, 18% յուղայնությամբ և ✓ «Հին Ապարան» անվանումով կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով։
Մնացած 6 վարույթները դեռևս քննության փուլում են։
Կարդացեք նաև
Բիզնես14 օգոստոսի 2026
Սա միայն գործարարների խնդիրը չէ․ սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը․ Գագիկ Ծառուկյան
Վստահաբար ասում եմ. գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում
Բիզնես14 օգոստոսի 2026
Կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Բիզնես5 օգոստոսի 2026
«Բջնի»-ն չի ունեցել ոչ մի դրամի հարկային պարտք․ Խաչատուր Սուքիասյանի խոսնակ
Այս օրերին որոշ շահագրգիռ շրջանակներ կրկին փորձում են շահարկել Սերժ Սարգսյանի կողմից «Բջնի» հանքային ջրերի գործարանի խլման թեման