Հասարակություն
13 հունիսի 2026 • 13:36
Վեդիում անչափահասն անզգուշորեն կրակել է ինքն իր վրա. նրա կյանքը հաջողվել է փրկել
Ըստ կայքի՝ տղան սկզբում տեղափոխվել է Վեդիի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Արարատի մարզում 14–ամյա տղան անզգուշորեն կրակել է ինքն իր վրա, ինչի հետևանքով «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի՝ տղան սկզբում տեղափոխվել է Վեդիի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Երեխայի կյանքը հաջողվել է փրկել։
Վեդիի ոստիկանները պարզել են՝ տղան Արարատի մարզի բնակիչ 14–ամյա Սիսակ Ա.–ն է, որն իրենց տան բակում օդաճնշիչ հրացանով ծառին է կրակել, սակայն գնդակը հետադարձ դիպել է նրա կրծքավանդակին։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: