Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստան
Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության, նախարար Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել շարունակական աջակցության համար՝ ուղղված ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգին համահունչ ներդրումային ծրագրերի իրականացմանը։ Նախարարը նաև ընդգծել է ՎԶԵԲ-ի հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության ու գործընկերության կարևորությունը :
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես Հայաստանում ՎԶԵԲ գործող ծրագրերի առաջընթացը, այնպես էլ նոր նախաձեռնությունների շուրջ համագործակցության հնարավորությունները, ներառյալ՝ ջրամբարաշինության և երկրորդային քաղաքների զարգացման ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ս.թ. հունիսի 5-7-ը Ռիգայում (Լատվիա) կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը և դրա շրջանակներում նախատեսվող նիստին, որը նվիրված է Հայաստանի ներդրումային հեռանկարներին։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու արդյունավետ և սերտ համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի տնտեսական կայունության ամրապնդմանը և զարգացման ռազմավարական օրակարգի հետևողական առաջմղմանը:
Կարդացեք նաև
Բիզնես26 հունիսի 2026
Հայկական արտադրանքը ԵՄ երկրներ արտահանելու շուրջ քննարկում է կայացել Նիդերլանդներում
Ներկայացվել է գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը
Բիզնես26 հունիսի 2026
Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծման սահմանափակումները
Փաստացի դադարեցվում են Հայաստանից ձկնորսական ապրանքների բոլոր ներմուծումները
Բիզնես25 հունիսի 2026
Մենք պետք է սովորենք, որ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան․ Փաշինյան
Դեռ 2021 կամ 2022 թ․ ասել եմ՝ պետք չէ ինձ «թուրք» ասել՝ մտածելով, թե վիրավորում եք