Վերջին 4 տարիների աշխատանքն ավելին է, քան դրան նախորդող 22 տարիները միասին վերցրած. Ավինյանը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց՝ վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծվել են մոտավորապես 60 հեկտար կանաչապատ տարածքներ՝ իրենց ոռոգման համակարգերով:

Երեք խոշոր ծրագրեր կան, որոնք ուղղված են Երևանի կյանքն ավելի հարմարավետ դարձնելուն: Մեկը Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող ռեկրեացիոն հանգստի գոտի դարձնելն է, մյուսը՝ Դալմայի այգիների հետ կապված խոշոր քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու ծրագիրը, հաջորդը՝ Նորք-Մարաշում ավելի քան 7 հեկտարի վրա քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու նախագիծը: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 9-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց՝ վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծվել են մոտավորապես 60 հեկտար կանաչապատ տարածքներ՝ իրենց ոռոգման համակարգերով:
«Վերջին 4 տարիներին արված աշխատանքն ավելին է, քան դրան նախորդող 22 տարիները՝ միասին վերցրած: Եթե խոսում ենք, որ 60 հեկտարը շատ կարևոր թիվ է, Դալմայի այգիների դեպքում մոտ 250 հեկտարի մասին է խոսքը: Իրականում քաղաքային միջավայրում էական փոփոխություն է բերելու այդ ծրագիրը: Վստահորեն փոփոխություն է բերելու նաև Հրազդանի կիրճի ծրագիրը:
Այս տարի ծրագիր ունենք նաև Նոր Նորք վարչական շրջանի 35 հեկտար տարածքում՝ Լվովյան հատվածում, որը նույնպես կանաչապատ տարածք է դառնալու:
Ուզում եմ ասել՝ կանաչապատման տեմպերը և ծավալներն էականորեն ավելանում են, և ժամանակի ընթացքում էլ ավելի մեծ և ամբիցիոզ ծրագրեր ենք իրականացնում»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: