Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ «Կալիֆորնիա» գիշերային ակումբի բարմենին ծեծի են ենթարկել և հնչեցրել հայհոյանքներ
Արմավիրի մարզի «Կալիֆորնիա» գիշերային ակումբում մայիսի 15-ին տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք։ Ըստ նախնական տվյալների՝ Երևանի 40-ամյա բնակիչը ընկերների հետ ծեծի է ենթարկել ակումբի 32-ամյա բարմենին։ Ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Մայիսի 15-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում։ Ժամը 06։40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղեկություն է ստացվել, որ Արգավանդի խճուղու ակումբում քաղաքացու են ծեծում, հայտնում է Shamshyan.com–ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ 40-ամյա Վահան Թ․-ն ընկերների հետ ակումբում վիճաբանել է բարմեն՝ 32-ամյա Մելքոն Մ․-ի հետ՝ նկարահանելու հարցի շուրջ։
Այնուհետև նրանք բարմենին հրավիրել են դուրս, հայհոյել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրան։ Ավելի ուշ բախումը շարունակվել է նաև ակումբի ներսում, որտեղ կրկին հարվածներ են հասցվել Մելքոն Մ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Վահան Թ․-ին և դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով նյութերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: