Վրաստանը ֆիտոսանիտարական խախտումների պատճառով արգելել է Հայաստանից ավելի քան 22 հազար վարդի ներկրումը
Համաձայն Վրաստանի կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 463 որոշման՝ ամբողջ խմբաքանակը հետ է վերադարձվել ուղարկողին։

Վրաց-հայկական սահմանին կանխվել է կտրված վարդերի խոշոր խմբաքանակի ներկրումը Վրաստան։ Ֆիտոսանիտարական ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների պատճառով անցակետերում կասեցվել և արտահանող երկիր է վերադարձվել 22,290 ծաղիկ։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ–ները՝ հղում անելով Վրաստանի եկամուտների ծառայությունը։
Խախտումներն արձանագրվել են «Սադախլո» և «Նինոծմինդա» ավտոմոբիլային անցակետերում։ Տեսուչները ծաղիկների վրա հայտնաբերել են կենդանի վնասակար օրգանիզմներ և դրանց կենսագործունեության հետքեր, ինչը հակասում է Վրաստանում գործող ֆիտոսանիտարական պահանջներին։
Համաձայն Վրաստանի կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 463 որոշման՝ ամբողջ խմբաքանակը հետ է վերադարձվել ուղարկողին։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին երկիր ծաղիկների և բողբոջների ներկրման ծավալները զգալիորեն աճել են։
Այս ոլորտում Վրաստանի խոշորագույն գործընկերների տվյալներն ունեն հետևյալ տեսքը.
-
Էկվադոր. Մնում է առաջատարը՝ 5.2 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 608 տոննա արտադրանքով,
-
Հայաստան. Զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 2.6 միլիոն դոլար արժողությամբ 588 տոննա ծաղկի արտահանմամբ,
-
Նիդերլանդներ. Երրորդ տեղում է՝ 1.6 միլիոն դոլար արժողությամբ 101 տոննա արտադրանքով։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։