Վրաստանը հետաքննում է սահմանին ադրբեջանական բեռնատարների ուշացումների մասին հաղորդագրությունները
Ադրբեջանի դեսպանատունը պարզաբանման հարցում է ուղարկել վրացական կողմին։

Վրաստանի եկամուտների ծառայությունը արձագանքել է մաքսային անցակետերում ադրբեջանական համարանիշներով բեռնատարների վարորդների ձերբակալման մասին հաղորդագրություններին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործակալությունը հայտարարել է, որ հետաքննություն է ընթանում։
«Բոլոր սահմանային անցակետերում բեռների տեղաշարժը շարունակվում է անխոչընդոտ, և հարցը հետաքննվում է», - ասվում է հայտարարության մեջ։
Վրաստանով տարանցիկ անցնող բեռնատարների ադրբեջանցի վարորդների խումբը մի քանի շաբաթ է, ինչ չի կարողանում մաքսային ձևակերպումներ կատարել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Վարորդները պնդում են, որ մաքսային անցակետերում ուշացումների վերաբերյալ որևէ պաշտոնական բացատրություն չեն ստացել։ Ադրբեջանի դեսպանատունը, իր հերթին, պարզաբանման հարցում է ուղարկել վրացական կողմին։
Կարդացեք նաև
Տարածաշրջան6 օգոստոսի 2026
Բաքվի ռազմական գնումներն ու Իսրայելի ամրապնդումն սպառնալիք են Թեհրանի համար․ իրանցի փորձագետ
Մովահեդիանը հիշեցրել է Իրանի նախկին գերագույն առաջնորդի հորդորը՝ հաշվի առնել Ադրբեջանի ժողովրդի կրոնական զգացմունքներն ու տասնապատկել տնտեսական համագործակցությունը:
Տարածաշրջան6 օգոստոսի 2026
Վրաստանը՝ 42-րդը, Հայաստանը՝ 43-րդը․ հրապարակվել է Legatum-ի Բարօրության ինդեքսը
Հայաստանը զբաղեցնում է 43-րդ տեղը, իսկ Ադրբեջանը զգալի հետ մնալով՝ 105-րդն է:
Տարածաշրջան5 օգոստոսի 2026
Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն
Վաղը ցորենով լի վագոնները կուղարկվեն։