Վրաստանը կստանա ևս 500 միլիոն խորանարդ մետր գազ՝ Ադրբեջանի հետ կնքված լրացուցիչ գազային համաձայնագրի շրջանակներում
Երկիրը ստացավ իդեալական պայմաններ .Կոբախիձե

Վրացական ԶԼՄ-ների տեղեկացմամբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը կստանա ևս 500 միլիոն խորանարդ մետր գազ՝ Ադրբեջանի հետ կնքված լրացուցիչ գազային համաձայնագրի շրջանակներում։
Հարցին, թե Վրաստանը որ խողովակաշարով է գազ ստանալու Ադրբեջանից, և արդյո՞ք հրաժարվելու է Հարավկովկասյան խողովակաշարում (ՀԿԽ) իր բաժնեմասից, որպեսզի ադրբեջանական կողմը կարողանա ավելի շատ գազ մատակարարել Եվրամիությանը, Վրաստանի վարչապետը պատասխանել է.«Շահ Դենիզի վերաբերյալ կարող եմ ձեզ մեկ բան ասել. երբ խոսքը գնում է գազի մատակարարման, ներմուծման և տարանցման մասին Ադրբեջանից, կան երեք հիմնական ուղղություններ: Կա Շահ Դենիզը, կա այս 20-ամյա պայմանագիրը, և կա երրորդ պայմանագիրը, որը Վրաստանը նույնպես շատ լավ պայմաններով ունի:
Ընդհանուր առմամբ, մեր պայմանագիրը վերաբերում էր բոլոր երեք ուղղություններին, և երկիրը ստացավ իդեալական պայմաններ »,- ասել է Կոբախիձեն:
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։