Վրաստանին չհրավիրելը ԵՄ-ի պարադոքսալ որոշումն է. Բոճորիշվիլիի արձագանքը
Նա պնդել է, որ ընդդիմությունն էլ չպետք է խուսափի պատասխանատվության իր բաժնից, քանի որ ընտրությունների մերժումն ընդիմության կողմից հիմք են տվել «եվրոպական բյուրոկրատիային խոսել այսպես կոչված ժողովրդավարական հետընթացի մասին»։

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել է 2025թ․ հոկտեմբերի 20-ին նախարարական հանդիպմանը Վրաստանին չհրավիրելուն, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։
«Տիկին Կայա Կալասը չհրավիրեց Վրաստանին 2025թ․ հոկտեմբերի 20-ին կայանալիք կապի հարցերով նախարարական հանդիպմանը, որին հրավիրված էին Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունները, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հենց «ժողովրդավարական հետընթացն» էր պատճառը, որ Վրաստանը բացակայում էր այս կազմից, ինչը ծիծաղելի է։ Այս մոտեցումը պարադոքսալ է, երբ մի երկիր, որն այսօր Եվրամիության համար կապի առումով հիմնական երկիրն է, հատկապես, երբ խոսքը Կենտրոնական Ասիայի հետ կապի մասին է, բանակցությունների սեղանի շուրջ չէ»,-հայտարարել է Մակա Բոճորիշվիլին:
Նա պնդել է, որ ընդդիմությունն էլ չպետք է խուսափի պատասխանատվության իր բաժնից, քանի որ ընտրությունների մերժումն ընդիմության կողմից հիմք են տվել «եվրոպական բյուրոկրատիային խոսել այսպես կոչված ժողովրդավարական հետընթացի մասին»։
Մակա Բոճորիշվիլին անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։