Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի հարևան երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանում կապակցվածության զարգացման ուղղությամբ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում

Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի հարևան երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերություններն էլ ավելի են խորանում։ Այս մասին «Imedi» հեռուստաընկերության եթերում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանում կապակցվածության զարգացման ուղղությամբ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում․ «Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2031 թվականը գործնականում բոլոր արագընթաց ավտոմայրուղիներն արդեն կառուցված կլինեն՝ բացառությամբ մեկ կոնկրետ հատվածի։ Բացի դրանից՝ ակտիվորեն շարունակվում են երկաթուղու արդիականացումն ու դրա կարողությունների հզորացումը։ Մենք կառուցում ենք Անակլիայի նավահանգիստը, և այստեղ ևս աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Զարգանում է նաև օդանավակայանների ենթակառուցվածքը․ խոսքը մեր երկրում գործող երեք միջազգային օդանավակայանների մասին է»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 հուլիսի 2026
Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
Ինքնաթիռը կարճ ժամանակով անհետացել է ռադարներից, ինչից հետո բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում:
Տարածաշրջան16 հուլիսի 2026
Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Զորավարժությունների նպատակը երեք երկրների ռազմավարական օբյեկտների և հաղորդակցային ուղիների պաշտպանության գործողությունների մշակումն ու համակարգումն է։
Տարածաշրջան16 հուլիսի 2026
Բայրամովը Մոսկվայից հետո կմեկնի Կիև․ ԶԼՄ
Ռուսական կողմը պետք է սա ընդունի հանգիստ և ադեկվատ