Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են պաշտպանության ոլորտի համագործակցությունը․ Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ քննարկելով երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանային զարգացումները և պաշտպանության ոլորտում ռազմավարական գործընկերությունը։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցեր։
Կոբախիձեն ընդգծել է Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը, հատկապես պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակում։
Կողմերը նաև կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Իրակլի Չիկովանին։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։