Երեքշաբթի, հունիսի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
9 հունիսի 2026 • 09:36

Վրաստանն ու Չինաստանը հայտարարում են «համապարփակ ռազմավարական գործընկերության» նոր փուլի մասին

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ շուրջ երեք տարի առաջ Թբիլիսին ու Պեկինը ստորագրել էին ռազմավարական գործընկերության հաստատման փաստաթուղթ, որն այս տարիների ընթացքում զգալի արդյունքներ է գրանցել։

Վրաստանն ու Չինաստանը հայտարարում են «համապարփակ ռազմավարական գործընկերության» նոր փուլի մասին

 

Վրաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները թևակոխում են որակական նոր մակարդակ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ազդարարել է երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին՝ հավելելով, որ համապատասխան պաշտոնական համաձայնագիրն արդեն ստորագրվել է, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ շուրջ երեք տարի առաջ Թբիլիսին ու Պեկինը ստորագրել էին ռազմավարական գործընկերության հաստատման փաստաթուղթ, որն այս տարիների ընթացքում զգալի արդյունքներ է գրանցել։ Ըստ Կոբախիձեի՝ նոր համաձայնագիրը խորացնելու է ձեռք բերված հաջողությունները ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարթություններում։

Որպես երկկողմ հարաբերությունների սերտացման շոշափելի օրինակներ՝ Վրաստանի վարչապետն առանձնացրել է մի շարք ուղղություններ.

«Այս երեք տարին շատ բան է բերել երկկողմ հարաբերություններին։ Մեր քաղաքական և տնտեսական կապերը շատ են խորացել, ինչը նաև արտահայտվել է կոնկրետ գործողություններով, այդ թվում՝ հաստատվել է առանց վիզայի ճանապարհորդություն, մենք ունենք ուղիղ չվերթներ, այս տարի ավելացվում են նոր չվերթներ, ինչը ապահովում է Վրաստանի և Չինաստանի միջև ավելի մեծ շարժունակություն, և նաև, առևտրի և տնտեսության առումով, մենք ունենք շատ կոնկրետ, շոշափելի արդյունքներ»։

Ակնկալվում է, որ «համապարփակ» կարգավիճակ ստացած այս գործընկերությունը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական շարժունակությանը, ենթակառուցվածքային ծրագրերին և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև