Վրացական կողմը հերքել է ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, որ հայկական ելակը Վրաստանի միջոցով քողարկված Ռուսաստան է ուղարկվում որպես երրորդ երկրներից եկող ապրանքներ
«Մենք խորը մտահոգություն ենք հայտնում հարևան երկրում քաղաքական պատերազմի նման դաժան ձևերի վերաբերյալ, որտեղ մեր երկիրը անարդարացիորեն թիրախավորվում է»։

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես ելակը, Վրաստանի միջոցով քողարկված Ռուսաստան է ուղարկվում որպես երրորդ երկրներից եկող ապրանքներ ։ Հայտարարության համար հիմք է հանդիսացել հայկական «Հրապարակ» թերթի հրապարակումը, որին մեջբերել են նաև այլ լրատվամիջոցներ։ Հոդվածում պնդվում էր, որ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման վրա սահմանափակումներ սահմանելուց հետո որոշ արտադրողներ սկսել են ելակ արտահանել Վրաստանի միջոցով՝ այն գրանցելով որպես թուրքական։ Այս առիթով Վրաստանի Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություն հաղորդագրություն է տարածել․
«Վրաստանի էկոլոգիայի և գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես հերքում է հայկական հրատարակության կողմից հրապարակված տեղեկատվությունը հայկական արտադրանքի ծագման փոփոխության և այլ հարևան երկրների անունից Ռուսաստանի Դաշնություն դրանց ներմուծման՝ վերաարտահանման նպատակով։
Նախարարությունը կարծում է, որ նման տեղեկատվության տարածումը սպեկուլյատիվ է և ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև ստվեր է գցում մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների վրա։
Մենք խորը մտահոգություն ենք հայտնում հարևան երկրում քաղաքական պատերազմի նման դաժան ձևերի վերաբերյալ, որտեղ մեր երկիրը անարդարացիորեն թիրախավորվում է»։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը