Երեքշաբթի, հուլիսի 14
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
27 ապրիլի 2026 • 18:43

Վրացական մեդիայի մանիպուլյացիան․ Փաշինյանի խոսքը խեղաթյուրվել է, «գյուղ վերադարձնելու» մասին հայտարարություն չկա

Վրացական մի շարք լրատվամիջոցներ ՀՀ վարչապետի հայտարարությունը ներկայացրել են աղավաղված ձևով՝ ստեղծելով տպավորություն, թե հայ-վրացական սահմանազատման գործընթացը ենթադրում է տարածքային զիջումներ։

Վրացական մեդիայի մանիպուլյացիան․ Փաշինյանի խոսքը խեղաթյուրվել է, «գյուղ վերադարձնելու» մասին հայտարարություն չկա

Ապրիլի 27-ին վրացական մի շարք լրատվամիջոցներ տարածել են մոլորեցնող տեղեկություններ՝ ՀՀ վարչապետի հայտարարությունը ներկայացնելով աղավաղված և մանիպուլյատիվ համատեքստում՝ վերագրելով նրան կեղծ պնդումներ։

Մասնավորապես, Business Press News (BPN) լրատվամիջոցը հրապարակել է «Հայաստանը Վրաստանին սահմանային գյուղ է վերադարձնում, Փաշինյան․ «Մենք համաձայնության ենք եկել ավարտել Վրաստանի հետ սահմանի դեմարկացիան»» վերնագրով հոդված։ Նույնաբովանդակ նյութեր հրապարակվել են նաև Ambebi.ge կայքում, իսկ իշխանամետ Kviris Palitra-ն այդ թեզը տարածել է նաև սոցիալական հարթակներում։

Հրապարակումներում հղում է արվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ արված սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառման ընթացքում։ Սակայն այդ հայտարարության բովանդակությունը վերնագրերում և մեկնաբանություններում էականորեն խեղաթյուրված է։

Փաշինյանը խոսել է բացառապես Հայաստան–Վրաստան պետական սահմանի սահմանազատման (դեմարկացիայի) գործընթացի ակտիվացման և ավարտին հասցնելու վերաբերյալ համաձայնության մասին։ Նրա խոսքում որևէ հիշատակում չի եղել տարածքների կամ բնակավայրերի «վերադարձի» մասին։

Միևնույն ժամանակ, վրացական լրատվամիջոցները նյութում ընդգծում են, թե իբր 2024 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Հայաստանը նախատեսում է Վրաստանին «վերադարձնել» Ջիլիզա գյուղը՝ այն ներկայացնելով որպես ընթացիկ գործընթացի մաս։

Armpulse.am-ի տեղեկություններով՝ նման պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ջիլիզա գյուղի վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում կամ համաձայնություն չկա, և այդ թեման չի ընդգրկվում հայ-վրացական սահմանազատման ընթացիկ օրակարգում։

Փաստացի, վրացական մեդիան մեկտեղել է տարբեր ժամանակահատվածների և բովանդակության տեղեկություններ՝ ստեղծելով կեղծ տպավորություն, թե սահմանազատման գործընթացը ենթադրում է տարածքային զիջումներ։

Այսպիսով, «Հայաստանը սահմանային գյուղ է վերադարձնում Վրաստանին» թեզը մանիպուլյացիա է, որը չի բխում ոչ ՀՀ վարչապետի հայտարարությունից, ոչ էլ առկա պաշտոնական տեղեկատվությունից։


ՀեղՊետրոսյան Արթուր

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև