Երկուշաբթի, հունիսի 8
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Էկոնոմիկա
8 հունիսի 2026 • 16:34

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցությանը

ՎԶԵԲ-ը Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի համար ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու նպատակով տրամադրում է 20 մլն ԱՄՆ դոլարի փաթեթ, որը ներառում է նաև ԵՄ-ի դրամաշնորհներ, ռիսկերի ապահովագրություն և տեխնիկական աջակցություն։

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցությանը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 20 միլիոն ԱՄՆ դոլարի (մոտ 17.1 միլիոն եվրո) ֆինանսավորման փաթեթ է տրամադրում Հայաստանում՝ փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի համար ֆինանսական միջոցների հասանելիությունը բարելավելու նպատակով, այս մասին հայտնում է ԵՄ-ն Հայաստանում կազմակերպությունն ֆեյսբուքյան իր էջում:

Ֆինանսավորման փաթեթը համալրվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհներով, ռիսկերի ապահովագրությամբ և տեխնիկական աջակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է աջակցել ավելի մեծ թվով մարդկանց կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները, ընդլայնել ձեռնարկատիրական գործունեությունը և ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ։

ՎԶԵԲ-ում նշում են, որ ծրագիրը հանդիսանում է Հայաստանում ներառական աճի խթանմանն ուղղված բանկի ավելի լայն հանձնառության մաս։ Նախաձեռնությունը միտված է տնտեսական ակտիվության ընդլայնմանը, խոցելի խմբերի աջակցությանը և երիտասարդների տնտեսական ներուժի առավել արդյունավետ իրացմանը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև