Wildberries-ի ղեկավարությունը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
«Չնայած արտակարգ իրավիճակին և կորցրած ապրանքների համար փոխհատուցման պարտավորության բացակայությանը, մենք արդեն քննարկում ենք վաճառողներին վճարումներ կատարելու և այլ ֆինանսական աջակցության ցուցաբերելու հարցը, - գրել է Wildberries-ի գործադիր տնօրեն Տատյանա Կիմը:

Ռուսական ՌԲԿ-ն հաղորդում է , որ Wildberries-ը մշակում է վճարումներ և ֆինանսական աջակցություն վաճառողների համար՝ Էլեկտրոստալում և Կոտովսկում ընկերության պահեստների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո: Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Wildberries-ի գործադիր տնօրեն Տատյանա Կիմը:
«Չնայած արտակարգ իրավիճակին և կորցրած ապրանքների համար փոխհատուցման պարտավորության բացակայությանը, մենք արդեն քննարկում ենք վաճառողներին վճարումներ կատարելու և այլ ֆինանսական աջակցության ցուցաբերելու հարցը, - գրել է նա:
Վաճառողների համար նախատեսվող փոխհատուցումների, աջակցության միջոցների և դրանց ստացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի վաճառողների պորտալում։
Բացի այդ, Տատյանա Կիմը հայտնել է, որ Wildberries-ը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև լոգիստիկական կենտրոնների վրա հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և տուժածներին։ Զոհվածների ընտանիքները կստանան 2 միլիոն ռուբլի, իսկ ծանր վիճակում գտնվող տուժածները՝ 1 միլիոն ռուբլի։
Կարդացեք նաև
Բիզնես20 հուլիսի 2026
2026թ. առաջին կիսամյակում Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 12,9 միլիարդ ԱՄՆ դոլար
Հայաստանը առևտրային գործընկերների շարքում 7-րդն է։
Բիզնես19 հուլիսի 2026
Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել
Հեռախոսներով մուտք գործելիս խնդիրներ չեն գրանցվել։
Բիզնես16 հուլիսի 2026
Քննարկվել են դեպի Վրաստան հայկական ապրանքների արտահանման հնարավորությունները
Հայկական կողմը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է ձևավորել արդյունավետ մասնագիտական հարթակ՝ համագործակցության ընդլայնման, առկա հնարավորությունների ներկայացման, ինչպես նաև նոր գործարար կապերի հաստատման համար։