Wildberries-ի հայտարարությունը՝ Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկ կենտրոններում իրավիճակի մասին
Wildberries-ը պաշտոնական հայտարարություն է տարածել

Wildberries-ը պաշտոնական հայտարարություն է տարածել լոգիստիկ կենտրոններում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ․
«Wildberries-ի՝ ՌԴ-ում գտնվող Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկ կենտրոններում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ընկերության բոլոր համապատասխան ծառայություններն ու մասնագետները շարունակում են աշխատել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ։
Մենք իրավիճակը պահում ենք անմիջական վերահսկողության ներքո և գործադրում ենք առավելագույն ջանքեր՝ բոլոր գործընթացները հնարավորինս արագ բնականոն հուն վերադարձնելու համար։ Այս պահին արդիական տեղեկատվությունը օպերատիվ կերպով թարմացվում է վաճառողների պորտալում, աջակցության պաշտոնական ալիքներում և վաճառողների անձնական հաշիվներում։
Ապրանքային հոսքերի վերահասցեավորումը գտնվում է առաջնահերթ վերահսկողության ներքո։ Նշված լոգիստիկ կենտրոններում պահվող ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից։ Գործընկերների համար հնարավոր ուշացումները նվազագույնի հասցնելու նպատակով մենք օպերատիվ կերպով վերաուղղում ենք լոգիստիկական երթուղիները դեպի ընկերության այլ հասանելի պահեստային միավորներ։
Մենք անկեղծորեն շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին ցուցաբերած ըմբռնման և վստահության համար»։
Կարդացեք նաև
Հասարակություն18 հուլիսի 2026
Քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են բակային շաբաթօրյակներ
մաքրվում են բակային տարածքները, թարմացվում են հարակից կանաչապատ գոտիները։
Հասարակություն18 հուլիսի 2026
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի սննդային թունավորման մասին լուրը
Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար
Հասարակություն18 հուլիսի 2026
«Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում. Արփինե Հովհաննիսյան
Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին վճարում է սահմանված ցուցանիշներին չհամապատասխանող ջրի համար ու կարող է դիմել դատարան և վիճարկել ամբողջ գործընթացը