Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի արտգործնախարար
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է բարձր մակարդակի բանակցությունների՝ Թուրքիայի մասնակցությամբ՝ ընդգծելով պատերազմի ավարտի անհրաժեշտությունը և Անկարայի միջնորդական կարևոր դերը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է, որ Կիևը պատրաստ է բարձր մակարդակի բանակցությունների՝ այդ թվում Թուրքիայի տարածքում, նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, հայտնում է թուրքական «TRT»-ն։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ձգտում է հնարավորինս արագ ավարտել պատերազմը և օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ այդ նպատակին հասնելու համար։
Սիբիհան ընդգծել է Թուրքիայի կարևոր դերը՝ հիշեցնելով, որ Անկարան միջնորդել է 2022 թվականի Ստամբուլի բանակցություններին, աջակցել հացահատիկային համաձայնագրին, ինչպես նաև ներգրավված է եղել ռազմագերիների փոխանակման և Սև ծովի ականազերծման գործընթացներում։
Կիևը նաև ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ առաջնորդների մակարդակով հանդիպման կազմակերպման հարցում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։